Բրիտանացիները նշեցին թագուհի Եղիսաբեթ II-ի Ծննդյան պաշտոնական օրը

Բրիտանացիները նշեցին թագուհի Եղիսաբեթ II-ի Ծննդյան պաշտոնական օրը

PanARMENIAN.Net - Գրեթե 1600 զինծառայողներ և 290 երաժիշտներ շաբաթ օրը մասնակցել են բրիտանական մայրաքաղաքում զինանշանի դուրսբերմամբ ուղեկցվող ռազմաշքերթին այդ օրը նշանակված Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի Ծննդյան պաշտոնական օրվա կապակցությամբ: Եղիսաբեթ II-ը ծնվել է ապրիլի 21-ին, սակայն պաշտոնական հանդիսություններն անցկացվում են հունիսի շաբաթ օրերից մեկը, և տոնի ամսաթիվը հայտարարում է ինքնին թագուհին:

Նորին Մեծությունը շքերթներ է ընդունում սկսած 1952 թվականից՝ գահ բարձրանալուց ի վեր: Մեծ Բրիտանիայում միապետների ծննդյան օրվա կապակցությամբ ռազմաշքերթներն անցկացվում են սկսած 1748 թվականից:

Ըստ ավանդույթի՝ թագուհու Ծննդյան օրը հայտարարվում է առանձնապես աչքի ընկած հպատակների պարգևատրման մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---