17 սեպտեմբերի 2004 - 17:50 AMT
ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԿԱՅԱՑՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին չի բացառել այն հնարավորությունը, որ 2015 թվականին Եվրոպայի սահմանը կարող է անցնել մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից` Վրաստանի եւ Հայաստանի միջեւ: Ինչպես հայտարարել է նա Բաքվում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, ԵՄ-ն դեռ պետք է որոշի, անհրաժեշտ է արդյո՞ք բանակցություններ սկսել Թուրքիայի հետ կազմակերպությանը նրա անդամակցության վերաբերյալ: Նրա խոսքերով, տվյալ որոշումը կկայացվի ընթացիկ տարվա հոկտեմբերի 6-ին: