18 հունիսի 2012 - 11:44 AMT
Մեքսիկական Լոս Կաբոսում բացվում է G20 գագաթաժողովը

Մեքսիկական Լոս Կաբոսում բացվում է G20 երկօրյա գագաթաժողովը, որի գլխավոր թեման լինելու է իրավիճակը համաշխարհային տնտեսության մեջ, հայտնում է «Իզվեստիան»: Գագաթաժողովի շրջանակներում կանցնի նաև ԲՐԻԿՍ երկրների փոքր գագաթաժողովը և համաշխարհային առաջնորդների հանդիպումների մի ամբողջ շարք:

20 պետությունների ղեկավարներ, որոնք ընդհանուր առմամբ արտադրում են համաշխարհային ՀՆԱ-ի 80 տոկոսը, պետք է որոշեն, թե ինչպես պետք է դիմակայել ճգնաժամին՝ Հունաստանը, Իսպանիան ու Իտալիան խարխլել են եվրոյի գոտու ֆինանսական կայունությանը, պատմում է ՆՏՎ-ն: Բացի կոշտ ֆինանսական միջոցներից, իրավիճակը կարող են շտկել ԱՄՀ միջոցները, սակայն նրա պաշարները մոտ 430 մլրդ դոլարով համալրվլելու կարիք ունեն:

Գագաթաժողովի մեկնարկից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, քննարկելու համար ամերիկայն ՀՕՊ կառուցումը Եվրոպայում և ՌԴ քաղաքացիների ԱՄՆ մուտքի սահմանափակումները, կապված Մագնիտսկու գործի հետ, գրում է Պռավդա.ռուն-ն: