Դավիթ Նալբանդյանը կարող է տուգանվել 10 հազար դոլարով

Դավիթ Նալբանդյանը կարող է տուգանվել 10 հազար դոլարով

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանին, որը որակազրկվել է Queen's Club մրցաշարի եզրափակչում գծային մրցավարին ոչ միտումնավոր վնասելու համար, 10 հազար դոլարի տուգանք է սպառնում: Բացի այդ, նա արդեն զրկվել է մրցաշարի համար նախատեսված դրմական պարգևից՝ 56 800 դոլար և վարկանիշային միավորներից մեկ շաբաթվա համար:

«Ես գիտեմ, որ դա 100-տոկոսանոց սխալ է: Ես շատ եմ ցավում մրցավարի համար, ես դա չէր ցանկանում: Սակայն, երբեմն, երբ զայրանում ես, չես կարող վերահսկել զգացմունքներդ»,-Նալբանդյանի խոսքն է մեջբերում sport-express.ru-ն:

Թենիսիստը խոստովանել է նաև, որ շաբաթը բարդ էր և մի քանի խաղ հետաձգվել է անձրևների պատճառով. «Ես հաղթում էի, գեղեցիկ թենիս ցուցադրելով և ուրախ եմ դրա համար: Այդ հաղթանակները կօգնեն ինձ հաջող հանդես գալ Ուիմբլդոնում ու Օլիմպիական խաղերում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---