Իրանը կդադարեցնի ուրանի հարստացումը, եթե Արևմուտքը միջուկային վառելիք տրամադրի Թեհրանին

Իրանը կդադարեցնի ուրանի հարստացումը, եթե Արևմուտքը միջուկային վառելիք տրամադրի Թեհրանին

PanARMENIAN.Net - Իրանը կարող է դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Արևմուտքը միջուկային վառելիքի տրամադրման երաշխիքներ տա Թեհրանին: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

«Իրանը միշտ ասել է, որ եթե եվրոպական երկրները Թեհրանին մինչև 20 տոկոս հարստացված միջուկային վառելիք տրամադրեն, ապա կառավարությունը կդադարեցնի հարստացմանն ուղղված գործունեությունը: Եթե նրանք մեզ նման վառելիքի տրամադրման երաշխիքներ տան, նման խնդիր չի լինի»,-ասվում է նախագահի պաշտոնական կայքում:

Մոսկվայում այսօր մեկնարկել է Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցնյակի» բանակցությունների հերթական փուլը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---