System of a Down-ը օգոստոսին կսկսի իր հյուրախաղերն ԱՄՆ-ում և Կանադայում

System of a Down-ը օգոստոսին կսկսի իր հյուրախաղերն ԱՄՆ-ում և Կանադայում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը օգոստոսի 2-ից հյուրախաղեր է ունենալու ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքներում: Ինչպես հայտնում է խմբի պաշտոնական կայքը, հյուրախաղերը սկսվելու են Ֆիլադելֆիայում, և շարունակվելու են Վաշինգտոնում, Տորոնտոյում, Մոնրեալում, Բոսթոնում, Դեթրոյթում և այլուր: Հյուրախաղերն ավարտվելու են օգոստոսի 15-ին` Չիկագոյում: System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, վերամիավորման մասին պաշտոնապես հայտարարել է 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում առանձին, իսկ Ջոն Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խումբը հայտարարել էր Հյուսիսային և Հարավային Ամերիկայում և Եվրոպայում շրջագայությունների մասին, սակայն նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---