17 սեպտեմբերի 2004 - 20:26 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԿԱՅԱՑԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը գոհ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Աստանայում կայացած բանակցությունների արդյունքներից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում նախագահները սահմանել են հետագա բանակցությունների ուղղությունը եւ քննարկման ենթակա հարցերի շրջանակը: Նա ընդգծել է, որ Բաքուն հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության դիրքերից: