ՀՀ Ազգային ժողովի նախագահը ՀՊՏՀ ուսխորհրդի անդամների հետ քննարկել է ուսանողների ծրագրերը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ՀՊՏՀ ուսխորհրդի անդամների հետ քննարկել է ուսանողների ծրագրերը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 18-ին հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների եւ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից` որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ` խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ քննարկել է նրանց առաջիկա ծրագրերն ու անելիքները:

Ուսանողները խոսել են նոր նախաձեռնությունների մասին, ներկայացրել բուհի ընթացիկ խնդիրները: ԱԺ նախագահը, հետաքրքրվելով քննաշրջանի ընթացքով, ընդգծել է կրթական հաստատությունում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և համատեղ ջանքերով բացառելու անհրաժեշտությունը:

Խորհրդարանի ղեկավարը փորձառության լավ հնարավորություն է համարել գործատուների հետ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու` համալսարանի նախաձեռնությունը: ԱԺ նախագահը ուսխորհրդի անդամներին հորդորել է ակտիվ լինել նաև կրթական ծրագրերը, բարեփոխումները իրագործելու հարցում եւ լավ արդյունքի հասնելու համար համագործակցել բուհի ղեկավարության հետ:

Աբրահամյանն ապագա տնտեսագետներին տեղեկացրել է, որ սեպտեմբերից կսկսվի երիտասարդական նոր խորհրդարանի ձեւավորումը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---