«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին կմասնակցի 104 երիտասարդ

«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին կմասնակցի 104 երիտասարդ

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է «Արի տուն» 2012թ. ծրագրի երկրորդ փուլի բացումը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից` ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս.Մանասարյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա.Բախշյանը «Արի տուն» 2012թ. ծրագրի երկրորդ փուլի մասնակիցները և այլք:

ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն է հայտնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին` ծրագրին աջակցելու համար:

Ծրագրի մասնակիցները 10 օր ապրելու են հյուրընկալ ընտանիքներում, որի ընթացքում կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր և ուսումնական հաստատություններ, կլինեն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և այլն, այնուհետև 4 օր կանցկացնեն Աղավնաձորի ճամբարում:

«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Ուկրաինայից 104 երիտասարդ: Միջոցառման ավարտին ներկաները դիտել են «Արի տուն» ծրագրի մասին տեսաֆիլմ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---