Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կառունային

Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կառունային

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը Միխայիլ Տալի հուշամրցաշարի աղյուսակում կարողացել է հաղթանակ տանել Ֆաբիանո Կառունայի (Իտալիա) հանդեպ, որը մինչև վերջին տուրը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:

Արոնյանը, որին մինչ այդ չէր հաջողվում հաղթանակ տոնել մրցաշարում, խաղում էր սպիտակներով և հաղթեց 54-րդ քայլում:

Արոնյանը վաստակել է 4,5 միավոր և բարձրացել է 4-րդ տեղը: Մրցաշարի առաջատարն է Մագնուս Կարլսենը:

Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Մորոզևիչ, Եվգենի Տոմաշևսկի-Ալեքսանդր Գրիշչուկ պարտիաները շարունակվում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---