Պարզվել են «Հարսնաքարում» ՊՆ մայորին դաժան ծեծի ենթարկած անձինք

Պարզվել են «Հարսնաքարում» ՊՆ մայորին դաժան  ծեծի ենթարկած անձինք

PanARMENIAN.Net - Ճշտվել են երեկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկած մարդկանց ինքնությունները, նախաքննությունը դեռևս շարունակվում է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ ծեծի է ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Մամուլում տեղեկություններ կան, որ ՊՆ մայորին ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով :

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---