17 սեպտեմբերի 2004 - 23:13 AMT
ԵՐԿՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Սեպտեմբերի 18-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵՄ Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի, Ազգային ժողովի խոսնակ Ա.Բաղդասարյանի, վարչապետ Ա.Մարգարյանի, արտգործնախարար Վ.Օսկանյանի հետ: Երեւան այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը կայցելի հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը եւ ծաղկեպսակ կդնի հուշակոթողին: