Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են ամրապնդել երկկողմ վստահությունը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են ամրապնդել երկկողմ վստահությունը

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) համատեղ հանդիպում ունեցան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները նախարարների հետ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև հումանիտար շփումների զարգացման, պատմամշակութային արժեքների պահպանության ու հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ հետագա աշխատանքները:

Համանախագահները նաև խորը մտահոգություն հայտնեցին առճակատման գծերում վերջին միջադեպերի կապակցությամբ և ընդգծեցին 1994թ. զինադադարի համաձայնության հարգման անհրաժեշտությունը:

Արտաքին գործերի նախարարներն իրենց վճռականությունը հայտնեցին շարունակելու աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ` խաղաղ կարգավորման ուղղությամբ և իրենց պատրաստակամությունը` ձեռնարկելու վստահության ամրապնդման միջոցներ, ինչը կարող է բարելավել մթնոլորտը բանակցությունների ընթացքի համար:

Հանդիպումն անցավ դրական, կառուցողական մթնոլորտում: Որպես հաջորդ քայլ` համանախագահներն առաջիկա շաբաթներին կայցելեն տարածաշրջան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---