Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է ՀԱԿ-ի առաջիկա անելիքները![]() 18 հունիսի 2012 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ՀԱԿ-ի մամլո ծառայությունից, hանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը: Դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի առաջիկա անելիքները: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: ![]() ![]() Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին Այդ հարցը քննարկվելու է Ազգային ժողովի խորհրդի նիստում «Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև կան բաներ, որոնք խոցելի են դարձնում Հայաստանը»,-ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |