Գիտնականները Ադրբեջանում հզոր երկրաշարժ են կանխատեսում, որը կոչնչացնի երկրի նավթարդյունահանման ենթակառուցվածքը

Գիտնականները Ադրբեջանում հզոր երկրաշարժ են կանխատեսում, որը կոչնչացնի երկրի նավթարդյունահանման ենթակառուցվածքը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը, ըստ հետազոտող գիտնականների, հնարավոր է, ուժեղ երկրաշարժի վտանգի տակ է: Ինչպես գրում է AZE.az ադրբեջանական կայքը, հետազոտությունը, որի մամլո հաղորդագրությանը հղում է կատարում Compulenta-ն (հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Natural Hazards-ում), խոսվում է այդ մասին: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) և Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի մասնագետները վերլուծել են Բաքվի և քաղաքի մերձակայքի 10 տարվա GPS տվյալները` լարվածության զգալի աճ հայտնաբերելով երկրակեղևում:

Այս անգամ երկրաշարժը ոչ թե պարզապես երկրի երեսից կջնջի որևէ քաղաք, այլ կավերի նավթարդյունահանման հսկայական ենթակառուցվածքը, որից կախված է աշխարհի բնակչության զգալի մասը: Հարկ է նշել, որ Ադրբեջանի երկրաբանական պատմությունը հագեցած է տհաճ իրադարձություններով` կապված Կովկասյան լեռների աճով Արաբական և Եվրասիական լիտոսֆերային սալերի սահմանին: Վերջիններս շարունակում են ճնշել միմյանց, ինչն էլ ցույց է տվել GPS կայանների վերլուծությունը: Պարզվել է, որ Բաքվից հարավ ընկած տարածքը միապաղաղ կերպով դեպի հյուսիս է սահում տարեկան 12մմ արագությամբ` երկու անգամ արագ, քան Անդրկովկասի ավելի արևմտյան հատվածում, որտեղ երկրաշարժ տեղի ունեցավ 1991 թվականին:

Գիտնականները կասկածներ չունեն, որ հնարավոր ցնցման հետևանքների մեղմացման ուղղությամբ միջոցներ է պետք ձեռնարկել արդեն հիմա: Նախ և առաջ անհրաժեշտ է լրացուցիչ GPS կայաններ տեղակայել Կասպիական ծովի կղզիներում և լքված նավթային պլատֆորմներում:

Թեև, ինչպես հիշեցնում է աղբյուրը, ոչ ոք չի երաշխավորում, որ տվյալների մեծ ծավալը թույլ կտա խուսափել խոշոր ավերածություններից և զոհերից: Այդպես, Ճապոնիան սեյսմիկ ակտիվության մոնիթորինգի նման համակարգ ունի, և, այդուհանդերձ, 2011թ. մարտի 11-ին տեղի ունեցած 9,0 մագնիտուդով երկրաշարժը բացարձակ անակնկալ էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---