Հայտնի է Ֆրանսիայի Ազգային ժողովի նոր կազմը

Հայտնի է Ֆրանսիայի Ազգային ժողովի նոր կազմը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի Սոցիալիստական կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել Ազգային ժողովի ընտրություններում (խորհրդարանի Ստորին պալատ):

Սոցիալիստական կուսակցությունն ու իր դաշնակիցները ստանում են 577 տեղերից 314-ը, «բացարձակ մեծամասնության» համար քաղաքական խմբավորումը պետք է ստանար 289 տեղ:

Հիշեցնենք, որ Սենատն արդեն սոցիալիստների վերահսկողության տակ է: Նման դասավորության պարագայում սոցիալիստներն առանց կոալիցիա մտնելու կկարողանան իրականացնել իրենց ծրագիրը: Այն, մասնավորապես, ենթադրում է պետծառայողների թվի ավելացում և հրաժարում Եվրամիությունում քարոզվող գոտիները ձգելու հարկային քաղաքականությունից: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի վարչապետ, սոցիալիստ Ժան-Մարկ Էյրոն, այժմ գլխավոր խնդիրն է Եվրոպային դեպի տնտեսական աճ մղելն ու եվրագոտին պահպանելը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---