Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ռեջեփ Էրդողանի հետ G-20 շրջանակներում

Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ռեջեփ Էրդողանի հետ G-20 շրջանակներում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեքսիկական Լոս-Կաբոսում հանդիպել է թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ G-20 շրջանակներում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Փառք Աստծո, մենք ոչ մի խնդիր չունենք, մենք ուշադրություն են դարձնում ծագող խնդրի վրա ու արագ լուծում այն»,-ասել է Պուտինը: Ըստ նրա, աշխատանքի ծավալը երկու երկրների միջև մեծ է, միշտ կան ընթացիկ հարցեր, որ լուծման կարիք ունեն:

Էրդողանն իր հերթին ասել է. «Լավ կլինի, եթե մենք քննարկենք, ոչ միայն երկկողմ, այլ նաև տարածաշրջանային խնդիրներ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---