ԱՄՆ-ն կշարունակի միջուկային վառելիք ներմուծել Ռուսաստանից

ԱՄՆ-ն կշարունակի միջուկային վառելիք ներմուծել Ռուսաստանից

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարացրել է 2000թ. հունիսի 21-ի նախագահական հրամանագրի գործողությունը, որով ապահովվում է ռուսական միջուկային վառելիքի անարգել մուտքն ԱՄՆ ԱԷԿ-ներում օգտագործման համար, որն արտադրված է սպառազինական միջուկային նյութերից: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Առաջին անգամ նման հրամանագիր ստորագրել է Բիլ Քլինթոնը 2000թ.՝ միջկառավարական պայմանագրով Ռուսաստանին վճարումներ կատարելու դիմաց:

«Ռազմական կիրառման միջուկային նյութերի մեծ քանակի կուտակումը ՌԴ տարածքում շարունակում է բացառիկ սպառնալիք մնալ ԱՄՆ ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության համար»,-ասվում է ծանուցման տեքստում:

Առաջին անգամ նման հրամանագիր ստորագրել է Բիլ Քլինթոնը 2000թ.:--

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---