19 հունիսի 2012 - 12:04 AMT
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ԵվրոՀՀՊ համակարգի շուրջ բանակցությունները մտադիր են «քաղաքական հարթակ» տեղափոխել

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կշարունակեն քննարկել ՀՀՊ հետ կապված տեխնիկական հարցերը, այնուհետև այդ հարցը «քաղաքական հարթակ» տեղափոխելու միտումով: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին Լոս Կաբոսում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարական հաղորդակցությունների գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:

ԵվրոՀՀՊ հարցը երկուշաբթի տեղի ունեցած ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման հարցերից մեկն էր: Նախագահների հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կշարունակեն երկխոսությունը ՀՀՊ շուրջ, անկախ առկա տարաձայնություններից: