«Ժողովուրդ». Հարություն Քուշկյանը ներկա չի եղել առողջապահության նոր նախարարի «հանձնընդունելությանը»

«Ժողովուրդ». Հարություն Քուշկյանը ներկա չի եղել առողջապահության նոր նախարարի «հանձնընդունելությանը»

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրել է նախարարության աշխատակիցներին: Արարողությանը ներկա չի եղել արդեն նախկին նախարար Հարություն Քուշկյանը:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե ինքը տեղյակ է, որ Քուշկյանը ներկա չի լինելու, ավելին, ինքն է թույլատրել նրան բացակայել: «Հանձնընդունելության» արարողությանը ներկա չի եղել նաև Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը, որը, ըստ ամենայնի, այլևս չի աշխատելու նախարարությունում: Հունանյանը թերթի հետ զրույցում ասել է, որ այժմ արձակուրդի մեջ է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---