Բակո Սահակյանն ու ՀՀ քաղավիացիայի վարչության պետը քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը

Բակո Սահակյանն ու ՀՀ քաղավիացիայի վարչության պետը քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից` hանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, ինչպես նաև Արցախում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել այս ոլորտում երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---