19 հունիսի 2012 - 16:39 AMT
Սիրիայի, Իրանի, ՌԴ և Չինաստանի 90 հազին զինծառայողներ կմասնակցեն զորավարժություններին Սիրիայի ափերի մոտ

Սիրիան, Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը մոտակա շաբաթների ընթացքում համատեղ զորավարժություններ կանցկացնեն Սիրիայի ափերի մոտ, հաղորդում է Fars իրանական գործակալությունը` հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին:

Համաձայն գործակալության` ցամաքային և ծովային զորավարժություններին կմասնակցեն 90 հազ. զինվորականներ 4 երկրներից, և զորավարժությունների ընթացքում կգործարկվի 400 թռչող սարք և 1000 տանկ: Սիրիան ծրագրում է նաև զորավարժությունների ժամանակ թեստավորել ցամաք-օդ հրթիռներն ու ՀՕՊ համակարգերը:

Աղբյուրները հաղորդել են, որ Եգիպտոսը Չինաստանի 12 ռազմանավերին թույլ կտա անցնել Սուեզի ջրանցքով` հավելելով, որ նավերը պետք է Սիրիայի սահմանին հասնեն մոտակա 2 շաբաթվա ընթացքում:

Ռուսական ատոմային սուզանավերը, ավիակիրներն ու ականակիրները, ինչպես նաև իրանական ռազմանավերը Սիրիայի ափերին կհասնեն գրեթե նույն ժամանակ: