Լարվածությունը Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջև աճում է. Աշխաբադը սպառնում է Բաքվին «համարժեք պատասխանով»

Լարվածությունը Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջև աճում է. Աշխաբադը սպառնում է Բաքվին «համարժեք պատասխանով»

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպանատունը տարածել է Թուրքմենստանի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ԱԳՆ Թուրքմենստանի դեսպանին կանչելու առնչությամբ: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, դեսպանատան հայտարարության մեջ ասվում է. «Դեռևս 2012թ. հունիսի 16-ին ադրբեջանական կողմին պաշտոնապես, այդ թվում նաև դիվանագիտական նոտայի միջոցով, վճռական բողոք է հայտնվել Կասպից ծովում գիտահետազոտական աշխատանք իրականացնող քաղաքացիական նավի դեմ ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից հակաիրավական գործողությունների կապակցությամբ»:

Թուրքմենստանի ԱԳՆ ընդգծել է, որ «նման գործողությունների շարունակության դեպքում համարժեք պատասխան կտրվի»:

Նախօրեին Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպան Տոյլի Կոմեկովը հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան ասվել է, որ թուրքմենական կողմը հետազոտություններ է անցկացնում «Քյապազ» հանքավայրում, որը գտնվում է երկու երկրների հատվածների հարակից մասում՝ խախտելով 2008թ. ստորագրված պայմանավորվածությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---