19 հունիսի 2012 - 14:19 AMT
Հայաստանի 6 մանկատների 30 շրջանավարտներ պարգևատրվել են գումարով

Այսօր` հունիսի 19-ին Երևանում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը դրամական պարգևներ հանձնեց հանրապետության 6 մանկատների 30 շրջանավարտներին: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը, միջոցառումն իրականանում է արդեն չորրորդ տարին անընդմեջ: Նրա խոսքով, երբ Կարապետյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար էր, իր աշխատավարձն ուղղում էր այս ծրագիրն իրականացնելու: Այդ գումարին հիմնադրամն ավելացրել է որոշ գումար, և նվիրաբերել մանկատան շրջանավարտներին:

Յուրաքանչյուր շրջանավարտին տրամադրվող գումարը կազմում է 300.000 դրամ: Բացի այդ, հիմնադրամն այս տարի «Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» նախաձեռնության հետ կհայտարարի մրցույթ, կհրատարակի Վահան Տերյանի ժողովածուն և այլն: