Քրդերի հետ մարտերում 8 թուրք զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Առնվազն 8 թուրք զինծառայող է զոհվել և 10 ՔԱԿ գրոհայիններ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած բախման արդյունքում, հայտնում է Reuters-ը:

Մարտը սկսվել է քրդերի հարձակումից: Գրոհի ենթարկված պահակակետերը օգնություն են խնդրել, որից հետո թուրքերը սկսել են հետապնդել քրդերին լեռներում: Թուրքական կողմից վիրավորված է 16 մարդ:

Ըստ զինվորականների, հարձակվողները պատրաստվել են գրոհի հարևան Իրաքում, որտեղ գրոհայինների պատրաստման հենակետեր ունեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---