EuFoA. Լարվածության աճը Ղարաբաղի շուրջ դրամատիկ հետևանքներ կունենա Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի համար

EuFoA. Լարվածության աճը Ղարաբաղի շուրջ դրամատիկ հետևանքներ կունենա Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի համար

PanARMENIAN.Net - «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ-ն կիսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հիասթափությունը հունիսի 18-ին կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների փարիզյան հանդիպումից և սատարում է այն կոչերին, որ առկա են մեքսիկական Լոս Կաբոսում G-20 շրջանակներում ընդունած Ռուսաստանի, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահների կոչերին: Ինչպես ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ. «Մասնավորապես, մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցները, մասնավորապես դիպուկահարների ետ քաշումը շփման գծից, միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակումն ու շփումների հաստատումը երկրների բնակիչների միջև: Լարվածության աճը Ղարաբաղի շուրջ դրամատիկ հետևանքներ կունենա Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի համար»:

«Անտեսելով Սոչիում ձեռք բերված համաձայնությունը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև, Բաքուն պայմանավորում է առաջընթացը զորքերի դուրս բերմամբ: Հասկանալի պատճառներով, զորքերի դուրս բերումը Մադրիդյան սկզբունքներում նշվում է որոշակի համատեքստում՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների ու միջանկյալ կարգավիճակի պահպանման հետ միասին: Որպես նախապայման զորքերի միակողմանի դուրս բերման պահանջն ոչ այլ ինչ է քան ցինիզմ և նշանակում է, որ Բաքուն մերժում է ցանկացած դիվանագիտական քայլ, որ առաջարկում է ԵԱՀԿ-ն»,-հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը: Ըստ նրա, նոր պատերազմն ավերիչ հետևանքներ կունենա երկու կողմերից և կոչնչացնի Ադրբեջանի նավթարդյունաբերությունը, որը երկրի բարեկեցության ու ռազմական բյուջեի աղբյուրն է:

EuFoA-ն կրկին կոչ է անում ԵՄ-ին և այլ միջազգային կառույցներին դադարեցնել «երկու կողմերին ուղղված հորդորները» ու նշել ակնկալվող կոնկրետ քայլերը կողմերից յուրաքանչյուրից: Դա ավելի շատ կնպաստի արդյունավետ բանակցություններին ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, քան այլասերված անաչառությունը, այն դեպքում, երբ որոշ խնդիրների մեղավորը միայն մեկ կողմն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---