
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս երեկ` ժամը 12.45-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի երիտասարդի:
Ինչպես հաղորդվում է ոստիկանության կայքում`պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.45-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-430»-ի վարորդը Սեբաստիայի փողոցի թիվ 78 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Միքայել Դավթյանին, որը տեղում մահացել է:
Նույն օրը, ժամը 13.05-ին, «Մերսեդես Բենց Ե-430»-ի վարորդը ներկայացել է բաժին և հանձնվել է ՃՏՀ քննության բաժին: Կատարվում է քննություն: