Պինանգում (Մալազիա) հունիսի 17-ին մեկնարկել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի հերթական հանդիպումը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Մայր Աթոռ Ս. Էջմիածն ի լրատվական ծառայությունից` յոթօրյա ժողովի ընթացքում հանձնախումբն ամփոփելու է վերջին վեց տարիների իր աշխատանքները` քննարկելով եկեղեցաբանական և բարոյագիտական փաստաթղթեր, ինչպես նաև անդրադառնալու է Եկեղեցում հեղինակության աղբյուրների հարցի ուսումնասիրությանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ժողովին ներկայացնում է Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: