
Օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրությունները մոտակա շաբաթներին սիրիական տարածքում Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Չինաստանի մասնակցությամբ իբր ծրագրված զորավարժությունների մասին չեն համապատասխանում իրականությանը, երեքշաբթի օրը հաղորդել է Սիրիայի նախագահի քաղաքական և տեղեկատվական հարցերի խորհրդական Բուսեյնա Շաաբանը:
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի նման բան չկա և չի կարող լինել»,- ասել է Շաաբանը:
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները, ինչպես նաև արաբական հեռուստաալիքը հաղորդել են այն մասին, որ մոտակա շաբաթներին զորավարժություններ տեղի կունենան Սիրիայի ինչպես ցամաքային, այնպես էլ ջրային տարածքում:
Հաղորդվում էր նաև այն մասին, որ Եգիպտոսը Չինաստանի 12 ռազմանավերին թույլ կտա անցնել Սուեզի ջրանցքով: