21 սեպտեմբերի 2004 - 17:47 AMT
ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՆԱ-Ի ԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 9,6%
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2004 թվականի հունվար-օգոստոս ամիսներին համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 9,6%` նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատությամբ: Միեւնույն ժամանակ, արդյունաբերական արտադրության ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 2,8%-ով: Հայաստանի արտահանման ծավալը հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 0,5 մլրդ դոլար, իսկ ներմուծման ծավալը` 0,9 մլրդ դոլար: Երկրի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 1,3 մլրդ դոլար` 2003 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելանալով 2,9%-ով: