Առևտրի և զարգացման սևծովյան բանկը հունիսի 21-24 տարեկան ժողով կանցկացնի Երևանում

Առևտրի և զարգացման սևծովյան բանկը հունիսի 21-24 տարեկան ժողով կանցկացնի Երևանում

PanARMENIAN.Net - Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) հունիսի 21-24 տարեկան ժողով կանցկացնի Երևանում: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, տարեկան ժողովի շրջանակում ԱԶՍԲ-ն մամլո ասուլիսում կներկայացնի Բանկի ռազմավարությունը և բիզնես պլանները Հայաստանի առնչությամբ:

Ծրագրված է նաև մամլո ասուլիս, որին կմասնակցեն Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը և Բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը:

Հունիսի 22-ին կկազմակերպվի «Հայաստան բիզնես-ֆորում. աճի և միջազգային փորձառությունների հնարավորությունները», իսկ հունիսի 24-ին` Բանկի կառավարիչների 14-րդ հանդիպումը: Նույն օրը ծրագրված է մի շարք նախագծերի ստորագրման արարողությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---