Աֆղանստանում գրոհայինները երեք ոստիկանների են սպանել

Աֆղանստանում գրոհայինները երեք ոստիկանների են սպանել

PanARMENIAN.Net - Աֆղանստանի հարավում երեքշաբթի օրը երեք ոստիկան է սպանվել գրոհայինների հարձակման արդյունքում, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Հարձակվողները, որոնք ոստիկանական համազգեստ էին կրում, հարձակվել են ոստիկանության հսկիչ-անցագրային կետի վրա:

Երկուշաբթի օրը երկրի իշխանությունները հայտարարել են Գիլմենդ հարավաֆղանական գավառում ճանապարհամերձ ռումբի պայթյունի արդյունքում ութ խաղաղ քաղաքացիների մահվան մասին, որոնց թվում վեցը երեխաներ էին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---