Տիգրան Սարգսյան. Հայաստանի համար Գերմանիայի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի19 հունիսի 2012 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: «Մենք շահագրգռված ենք հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ և ընդլայմամբ: Մեզ համար այդ համագործակցությունն ունի կարևոր նշանակություն նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ հայ-գերմանական համատեղ ծրագրերն առանձնանում են իրենց արդյունավետությամբ և հույս հայտնել, որ դրանց թիվը հետագայում կաճի: Հանս-Յոհեն Շմիդտը շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին՝ համագործակցության համար և հիշատակել վարչապետի օժանդակությունը գերմանական ներդրումների ներգրավման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Գերմանիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում ակտիվ գործունեություն ծավալելու գործում: Այդ համատեքստում զրուցակիները քննարկել են էներգետիկ, կրթական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ ծրագրերին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին: Դեսպանը նշել է, որ այսուհետ ևս կշարունակի գործել ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման: Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում կատարած աշխատանքի համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |