22 սեպտեմբերի 2004 - 18:23 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՀԻՄՆՎԱԾ ԼԻՆԻ ԼՂՀ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏԻ ՎՐԱ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Խաղաղության պահպանումը մեր բարդ տարածաշրջանում կենսականորեն կարեւոր խնդիր է: Այդ մասին նախօրեին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի անկախության 13-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ: Նրա խոսքերով, դրա համար արդյունավետ միջոց է հանդիսանում բազմակողմ համագործակցությունը տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ: Ռ.Քոչարյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը պահպանում է հավատարմությունը խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեղծված օբյեկտիվ իրողությունների վրա, այն է` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության անհերքելի փաստի վրա»: