19 հունիսի 2012 - 21:37 AMT
Ֆրանսիան Մալիում ռազմական ներխուժմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության հույս ունի

Ֆրանսիայի իշխանությունները հուսով են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն կտա Արևմտյան Աֆրիկայի երկրների զորքերի ներխուժմանը Մալի:

«Ես կարծում եմ, որ դեպքերն ավելի արագ կզարգանան, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն տա Աֆրիկյան միության (ԱՄ) և Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերության (ԱԱԵՏԸ) ռազմական գործողության անցկացմանը»,- հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բեռնար Վալերոն, հաղորդում է Ռոսբալտը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը առայժմ չի հայտնել Մալիում ռազմական գործողությանն աջակցելու մասին: