22 սեպտեմբերի 2004 - 19:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍՆ Է, ԳՏՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
«Մենք դասում ենք Հայաստանը եվրոպական ընտանիքի երկրների շարքին եւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի ու անդամ երկրների հետ համարում ենք մեր երկրի անվտանգության բաղկացուցիչ մասը»: Ինչպես հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Գերմանիայի նորանշանակ դեսպան Հայկե Ռենատե Փայչի հետ հանդիպման ընթացքում: Նա նաեւ հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կհաջողվի ստեղծել հայ-գերմանական ռազմական համագործակցության իրավական դաշտ: Նշենք, որ կողմերն անդրադարձել են նաեւ ընթացիկ տարվա նոյեմբերին ՀՀ նախագահի Գերմանիա կատարելիք այցին: