
Հունիսի 14-ին ձերբակալված, հունիսի 15-ին կալանավորված ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը տեղյակ չի եղել, որ ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պետվերով սպանության նախապատրաստելու հոդվածով` երեկ թերթի թղթակցին ասել է փաստաբան Վաղինակ Գևորգյանը: «Այն մասին, որ նման գործ է հարուցված եղել, իմացել է միայն քննիչը»,-ասաց Գևորգյանը` հավելելով, որ Հովհաննիսյանի կալանավորումից հետո նրա հետ քնչական գործողություն չի իրականացվել: Թերթը հիշեցնում է, որ Հովհաննիսյանը մեղադրվում է դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանությունը նախապատրաստելու համար: ԱԱԾ հասարակայնության հետ կապի վարչության ղեկավար Արծվին Բաղրամյանը ավելի վաղ թերթին հայտնել էր, որ գործի շրջանակում Հովհաննիսյանը միակ կալանավորը չէ: Թե ով կամ ովքեր են մյուսները, Գևորգյանին հայտնի չէ:
-ՍԽ-