20 հունիսի 2012 - 13:00 AMT
Պուտին. Ոչ ոք իրավասու չէ որոշոելու մյուս ժողովրդների փոխարեն, թե ում բերել իշխանության, ում՝ հեռացնել

Իշխանափոխությունը Սիրիայում հնարավոր է միայն սահմանադրական ճանապարհով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «քսանյակի» գագաթաժողովի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ոչ ոք իրավասու չէ որոշելու մյուս ժողովրդների փոխարեն, թե ում բերել իշխանության, ում՝ հեռացնել»,-ասել է Պուտինը:

Ըստ նրա, «կարևոր է, որ ոչ թե ուղղակի իշխանափոխություն տեղի ունենա, այլ որ այդ երկրում խաղաղություն հաստատվի: «Մեր մոտեցումները դեռևս տարբեր են և մենք պայմանավորվել ենք, որ միասին ենք աշխատելու, այդ խնդիրը լուծելու համար»,-ասել է Պուտինը: