20 հունիսի 2012 - 10:23 AMT
«Ժողովուրդ». «Վան» ատամնաբուժարանի տնօրենը հեռացնում է 20 տարվա փորձ ունեցող աշխատակիցներին

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրենց խմբագրություն են զանգահարել քաղաքացիներ, և ասել, որ «Վան» ատամնաբուժարանի տնօրեն Մարինե Վանցյանն անհիմն կերպով աշխատանքից ազատում է կլինիկայի աշխատակիցներին: Թերթի զրուցակիցները փոխանցեցին, որ ազատվածներն աշխատանքային 20 տարվա փորձ ունեն, սակայն տնօրենը հայտարարել է, թե աշխատանքից ազատում է` բավարար փորձ չունենալու պատճառով:

Թերթը փորձեց ճշտել, փորձառու աշխատակիցներին հեռացնելու պատճառը: Սակայն արդեն մի քանի օր շարունակ տնօրենի քարտուղարուհին նշում է, թե տնօրենը տեղում չէ: