ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարել են, որ ընդդիմություն են, իսկ ԲՀԿ-ն ձեռնպահ է մնացել

ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարել են, որ ընդդիմություն են, իսկ ԲՀԿ-ն ձեռնպահ է մնացել

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նիստում, որտեղ պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ու «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել են, որ ընդդիմություն են լինելու: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը չմտավ իշխող կաոլիցիայի մեջ, ձեռնպահ է մնացել նման հայտարարությունից:

Կուսակցությունների հայտարարությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է պատգամավորներին կառավարության ծրագիրը, ինչպես նաև կատարված աշխատանքի մասին հաշվետվությունը: Նա հատուկ ուշադրություն է դարձրել կառավարության հակաճգնաժամային ծրագրին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հետ պայքարում՝ ընդգծելով, որ այս տարիներին ոչ մի սոցիալական ծրագիր չի փակվել կամ չի կրճատվել:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---