Մեկ օրում պաղեստինցիները Իսրայելի ուղղությամբ 40 հրթիռ են արձակել

Մեկ օրում պաղեստինցիները Իսրայելի ուղղությամբ 40 հրթիռ են արձակել

PanARMENIAN.Net - Իսրայելցի ոստիկանը ծանր վիրավորվել է պաղեստինյան հրթիռի բեկորներով, որոնք ընկել են երկրի հարավում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը իրավապահ մարմինների վրա հղումով:

«ՀԱՄԱՍ»-ի գրոհայինները հայտարարել են հրթիռակոծությանը մեղսակից լինելու մասին՝ «լռության» բազմամսյա քաղաքականությունից հրաժարվելը համարելով պատասխան վեց հայրենակիցների մահվանը:

Հիմնականում բեկորներն ու ականները ընկել են սահմանամերձ ամայի տարածքներում՝ վնաս չպատճառելով: Իսրայելցի ոստիկանները հաշվել են, որ մեկ օրում Իսրայելի տարածքի վրա 41 հրթիռ է ընկել:

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են «պատասխան գործողությունները»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---