20 հունիսի 2012 - 12:20 AMT
Կարեն Ասրյանի հուշամրցաշարում աղյուսակը գլխավորում է Դավիթ Հարությունյանը

Ջերմուկում շարունակվում է Շախմատի Օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի 5-րդ հուշամրցաշարը:

Չորս տուրերից հետո աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը, որը ներկայացնում է Վրաստանը: 4-րդ տուրում նա հաղթանակ է տարել Դավիթ Լոմսաձեի նկատմամբ և ունի 3,5 միավոր:

Նույնքան միավոր են վաստակել նաև Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Քոթանջյանը և Հրայր Սիմոնյանը, որոնք 2-3 տեղերն են գրավում:

Մրցաշարին մասնակցում է 60 շախմատիստ, այդ թվում 15 գրոսմայստեր:

Կարեն Ասրյանը 2006թ. Շախմատային օլիմպիադայի չեմպիոն է, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: FIDE վարկանիշով ուներ 2634 միավոր, ինչն ապահովում էր նրան չորրորդ տեղը Հայաստանի լավագույն շախմատիստների թվում:

2008թ. 28 տարեկան հասակում Կարեն Ասրյանը մահացավ ինսուլտից: Այդ կապակցությամբ ընդհատված «Շախմատի հսկաներ» մրցաշարը անվանակոչվեց նրա անունով: