
G20-ի առաջնորդները հայտարարել են, որ պաշտպանելու են եվրոյի գոտու ամբողջակոնությունը և կայունությունը: Նրանք ողջունել են եվրագոտու երկրնրի ձեռնարկած միջոցները վերջին գագաթաժողովի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Աճող շուկայական լարվածության ֆոնի վրա եվրագոտու մասնակիցները «քսանյակի» թվից կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտպանելու համար եվրոյի գոտու ամբողջակոնությունը և կայունությունը, բարելավելու համար ֆինանսական շուկաների գործունեությունը»,-ասվում է Լոս Կաբոսում ընդունված հայտարարության մեջ: