Ռուսաստանում հայտնվել է առաջին ազգայնական կուսակցությունը

Ռուսաստանում հայտնվել է առաջին ազգայնական կուսակցությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է «Ռուսաստանյան համաժողովրդական միություն» կուսակցությունը: Այսպիսով, Ռուսաստանում հայտնվեց առաջին ազգայնական կուսակցությունը, որը գործելու է օրինական դաշտում: Կուսակցությունը գլխավորում է Սերգեյ Բաբուրինը:

Ավելի վաղ Բաբուրինը ղեկավարում էր «Ժողովրդական միություն» կուսակցությունը, որը 2008թ. դարձավ «Ռուսաստանյան համաժողովրդական միություն» ՀԿ:

Կուսակցությունն իր գլխավոր նպատակն է համարում «նախկին ԽՍՀՄ երեք սլավոնական հանրապետությունների ամուր պետական միության ստեղծումը՝ հետագայում միասնական սլավոնական պետության՝ Ռուսաստանյան Միության վերաճելու հեռանկարով», հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---