20 հունիսի 2012 - 15:35 AMT
Մուբարաքի փաստաբանը հերքում է հաղորդագրությունները նախկին նախագահի մահվան մասին

Եգիպտոսի նախկին նախագահի փաստաբան Ֆարիդ ադ Դիբը հերքում է Հոսնի Մուբարաքի մահվան մասին լուրերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մուբարաքը ողջ է, նրան տեղափոխել են ռազմական հոսպիտալ»,-ասել է նա: Ըստ փաստաբանի, Մուբարաքի վիճակն իրոք ծանր է, «սակայն, նա արձագանքում է բժիշկների շարժումներին»: Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Հոսնի Մուբարաքը կլինիկական մահ է տանում:

Երեքշաբթի Մուբարաքը ինսուլտ և սրտի կաթված է տարել: Նա կորցրել է գիտակցությունը, հետո կանգ է առել սիրտը: Բժիշկներին հաջողվել է կայունացնել վիճակը: Դրանից հետո որոշվել է նրան տեղափոխել բանտից ռազմական հոսպիտալ: Նա վերակենդանացման բաժնում է: Հոսպիտալի հսկողությունն ուժեղացված է: