20 հունիսի 2012 - 12:26 AMT
Լևոն Թոքմաջյանն արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը 75-ամյակի կապակցությամբ արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: Մեդալը նրան շնորհեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով այն ոչ միայն հոբելյանի, այլև Հայաստանի մշակութային կյանքում մեծ ավանդի համար է այն շնորհվում, քանի որ մայրաքաղաքի և Հանրապետության շատ քաղաքների մշակութային դիմանկարը ձևավորվել է հենց Թոքմաջյանի շնորհիվ:

Քանդակագործը շնորհակալություն հայտնելով պարգևի համար, նշեց, որ իր համար մեդալը կարևոր է այնքանով, որ գնահատվում է նրա ընդհանուր ավանդը: Ըստ Թոքմաջյանի, այն ավելի է պարտավորեցնում, և հույս ունի, որ իր հետագա գործունեությունը ավելի բեղմնավոր ու իմաստալից լինի: