
Ռազմական քննիչները խորհուրդ են տալիս կարգապահական պատիժ սահմանել Ղուրանն այրած ՆԱՏՕ-ի զինծառայողներին, որոնք մասնակցել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմակայանում Ղուրանի հրկիզմանը:
Պենտագոնը քննում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմակայանում Ղուրանի հրկիզման գործը:
Քննիչները խորհուրդ են տալիս պատժել 7 զինծառայողների վանդալիզմի ակտի համար:
Հիշեցնենք, որ Ղուրանի հրկիզումից հետո Աֆղանստանում անկարգություններ ու հարձակումներ եղան ՆԱՏՕ-ի զինծառայողների վրա: