Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը երրորդ տեղն է զբաղեցրել Քիշնևի համաժողովում

Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը երրորդ տեղն է զբաղեցրել Քիշնևի համաժողովում

PanARMENIAN.Net - Հունիսի 6-13-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում Հայաստանը մասնակցել է ԱՊՀ և մերձբալթյան երկրների Երիտասարդ թատերական գործիչների միջազգային համաժողովին: Մեր երկիրը ներկայացրել են բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանը, թատերագետ Ռուզաննա Առաքելյանը, բեմանկարիչներ Կարինե Եղիազարյանն ու Նարեկ Քեշիշյանը:

Մասնակցել են նաև Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը:

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը մամլո ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանը լավ ներկայացավ, մթնոլորտը շատ թատերական էր, ամեն օր քննարկումներ եղան: Հրաշալի է ընդունվել Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը, որը զբաղեցրել է երրորդ տեղը: Ղազանչյանի կարծիքով, այն նվազագույնը պետք է երկրորդ տեղում լիներ:

Ներկայացումը հետաքրքիր առաջարկներ է ստացել արտերկրում:

Ուղևորությանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---