Դիկ Ադվոկատը ԵԱ-2012-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

Դիկ Ադվոկատը ԵԱ-2012-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

PanARMENIAN.Net - Դիկ Ադվոկատը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչն է: Հոլանդացին տարեկան 7 մլն եվրո էր ստանում, ինչը 15 անգամ ավելի է, քան Հունաստանի հավաքականի մարզիչ Ֆերնանդու Սանտուշի աշխատավարձը, որը հաղթեց ռուսաստանցիներին քառորդ եզրափակիչ դուրս գալու համար վճռորոշ խաղում, և 35 անգամ գերազանցում է Միխալ Բիլեկի աշխատավարձը, որի ղեկավարությամբ Չեխիան առաջին տեղը գրավեց Ա խմբում:

Առաջին եռյակում են նաև Իտալիայի ու Գերմանիայի հավաքականների մարզիչներ Չեզարե Պրանդելլին (3 մլն) ու Յոահիմ Լեվը (2,5 մլն): Ամենացածր աշխատավարձն ունի խորվաթների մարզիչ Սլավեն Բիլիչը՝ 160 հազար եվրո: Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ իսպանացիների մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ստանում է 1,5 մլն եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---