20 հունիսի 2012 - 16:26 AMT
Անգելա Մերկելը կայցելի Եվրո-2012 քառորդ եզրափակչի Գերմանիա-Հունաստան խաղը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմեկնի Լեհաստան՝ դիտելու համար Եվրո-2012 քառորդ եզրափակչի խաղը Գերմանիայի ու Հունաստանի միջև:

Մերկելը հնարավորություն է ստացել այցելելու հունիսի 22-ին կայանալիք խաղը լեհական Գդանսկում, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գեորգ Շտրայտերը:

Գերմանիան մեծ աջակցություն ցուցաբերեց Հունաստանին երկրում տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում: Սակայն Բեռլինի պարտադրած միջոցները չընդունվեցին Հունաստանում և ազդեցին հույների շրջանում Մերկելի հեղինակության վրա: Արդյունքում ֆուտբոլային այս խաղը լրացուցիչ ենթատեքստ ստացավ: Շտրայտերը պնդում է, որ խաղը զուտ մարզական բնույթ է կրում: Նա հավելել է, որ Գերմանիայի կանցլերն ակնկալում է «տեսնել գրավիչ ու ազնիվ ֆուտբոլ»: